Մատչելիության հղումներ

Լավրովի այցը Բալկաններ ուղեկցվել է սկանդալով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը նախկին Հարավսլավիայի հանրապետություններ ուղեկցվել է սկանդալով։ Պատճառը Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հանդիպումն էր Բոսնիայի եռանախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկի հետ, որ կայացել էր երկուշաբթի օրը։

Արևելյան Սարաևոյում կայացած այդ հանդիպման ժամանակ բանակցությունների սրահում տեղադրված չեն եղել Բոսնիայի և Հերցեգովինայի պետական խորհրդանիշերը՝ դրոշն ու զինանշանը։

Այս միջադեպից հետո Բոսնիայի եռանախագահության խորվաթ և մահմեդական անդամները չեղարկել են իրենց հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարարի հետ՝ պնդելով, որ պետական խորհրդանիշերի հանդեպ անհարգալից վերաբերմունքը մտածված քայլ էր։

«Պետական դրոշի բացակայությունը պարզ արարողակարգային խնդիր չէ։ Լավրովն ու նրա թիկունքում կանգնած կառույցը շատ լավ տեղյակ են այն ամենի մասին, ինչ կատարվում է Բոսնիայում և Հերցեգովինայում։ Մենք այդ քայլն ընկալում ենք որպես Բոսնիայի պետական ինստիտուտների նվաստացմանն ու ժխտմանն ուղղված քայլ», - հայտարարել է Բոսնիայի և Հերցեգովինայի եռանախագահության խորվաթ անդամ Ժելկո Կոմսիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG