Մատչելիության հղումներ

Կանադայի զեկույցը կասկածի տակ է դրել Իրանի օդային տարածքում խփված ուկրաինական Boeing-ի վերաբերյալ Թեհրանի հետաքննությունը


Խոցված ինքնաթիռի սև արկղը
Խոցված ինքնաթիռի սև արկղը

Կանադայի կառավարության պատրաստած զեկույցը կասկածի տակ է դրել պաշտոնական Թեհրանի հետաքննությունն՝ այս հունվարին Իրանի օդային տարածքում խփված ուկրաինական մարդատար՝ Boeing 737 ինքնաթիռի վերաբերյալ։

Ըստ զեկույցի, իրանական կողմը պատշաճ հետաքննություն չի անցկացարել, և միջադեպին վերաբերող բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան։

«Իրավիճակի համար պատասխանատու կողմը ինքն իրեն է հետաքննել՝ հիմնականում գաղտնիութան պայմաններում։ Այս հանագամանքը վստահություն չի ներշնչում», - ասված է Կանադայի կառավարության հատուկ ներկայացուցչի պատրաստած զեկույցում։

Հիշեցնենք, ուկրաինական մարդատար ինքնաթիռը խոցվեց իրանական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից այս տարվա հունվարի 8-ին՝ Թեհրանից դեպի Կիև թռիչքը սկսելուց կարճ ժամանակ անց, ինչի հետևանքով զոհվեցին օդանավում գտնվող բոլոր 176 հոգին, ներառյալ Կանադայի 85 քաղաքացիներ։

Օդանավը խոցվեց հինգ օր անց այն բանից հետո, երբ Բաղդադում սպանվեց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցիկ հրամանատարներից մեկը՝ Քասեմ Սուլեյմանին։ Իրանի պնդմամբ՝ օդանավը պատահաբար է խոցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG