Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվել է


Արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգել է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը:

Նշվում է, որ նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, «որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն»։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին` ժամը 13։00-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG