Մատչելիության հղումներ

Խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել շուրջ 40 հազար փախստական


Փախստականները պատրաստվոում են Երևանից մեկնել Ստեփանակերտ, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ արդեն վերադարձել է ավելի քան 39 հազար 700 փախստական:

Նրանք Ղարաբաղ Հայաստանից են վերադառնում մարդատար ավտոբուսներով: Անցած օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 566 մարդ:

Հիշեցնենք, ՌԴ ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած հրադադարի մասին եռակողմ հայտարարության առանցքային կետերից մեկն է:

XS
SM
MD
LG