Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը գնահատում է Ուկրաինայում ղարաբաղյան սցենարի կրկնության հնարավորությունը


ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, թե Դոնբասի հակամարտությունը 2021 թվականին այլընտրանքային սցենարով կարգավորելու հնարավորության մասին Կիևի հայտարարությունը շատ վտանգավոր է։

«Նման հարցերը հիմա բավականին արդիական են, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Որքան էլ տարօրինակ է, Կիևից դեռ հնչում են ինչ-որ «Պլան-Բ»-ի հիշատակումներ։ Շփման խմբի բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը վերջին 3 օրվա ընթացքում մի քանի անգամ ասել է այդ մասին` նշելով, որ գալիք տարվա հունվարին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կարող է որոշում ընդունել հակամարտության կարգավորման այլընտրանքային սցենարի անցնելու մասին։ Դա շատ վտանգավոր արտահայտություն է»,- ասել է Լուկաշևիչը ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը։

Նա ասել է, որ Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման հենքը Մինսկի համաձայնությունների իրականացումն է։ Ռուս դիվանագետի խոսքերով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն քաղաքական մեթոդներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG