Ալբանիայում արդեն երեք օր է՝ շարունակվում են անկարգությունները։ Անցած գիշերը ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրանետ մեքենա ու արցունքաբեր գազ է կիրառել։
Ցույցերը սկսվել էին, երբ Տիրանայում ոստիկանների կրակոցներից մի երիտասարդ էր սպանվել։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված պարետային ժամի ընթացքում, դեկտեմբերի 8-ի գիշերը հերթապահող ոստիկանների կրակից սպանվել է 25-ամյա Կլոդիան Ռաշը։
Ոստիկանությունը նախ ասել էր, թե Ռաշան կանգ առնելու հրահանգին չի ենթարկվել, և նա զինված էր, բայց հետո խոստովանել են, որ երիտասարդն անզեն էր։ Ոստիկանությունը ընդունել է, որ իրենց կողմից անհամաչափ ուժ է կիրառվել։
Միջադեպի հաջորդ օրը բողոքի բուռն ցույցեր են սկսվել։ Դեկտեմբերի 9-ի բախումների հետևանքով 9-ը ոստիկան է վիրավորվել։ Ալբանիայի ներքին գործերի նախարար Սանդեր Լեշաջը հրաժարական է տվել։