Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:

Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախի առողջապահական ոլորտի հետ ուղիղ համագործակցության նրանց պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ փոխգործակցության նման մակարդակը մեծապես նպաստելու է մատուցվող բուժծառայություններն ավելի որակյալ դարձնելուն:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք առաջարկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG