Մատչելիության հղումներ

Իրանը բողոք է հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ


Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեհը, Թեհրան, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեհը, Թեհրան, արխիվ

Իրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են Արտաքին գործերի նախարարություն և հայտնել են, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մեկին թույլ չի տա խախտել տարածքային ամբողջականությունը»: Այդ մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեհը:

Նրա փոխանցմամբ, Թուրքիայի դեսպանին փոխանցվել է, որ «տարածքային ոտնձգությունների և կայսերական ռազմատենչ ծավալապաշտության դարաշրջանը վաղուց անցյալում է մնացել»:

Երեկ ելույթ ունենալով Բաքվում՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված զորահանդեսում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեջբերել է «Արազ» գետի (Արաքսի) մասին բանաստեղծությունից մի տող, ըստ որի «գետը երկրների միջև ուժով են կիսել»:

Արազ գետը (Արաքսը) համարվում է Ադրբեջանի և Իրանի երկու ադրբեջանալեզու գավառների (Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի) միջև անցնող բնական սահմանագիծ: Էրդողանի ուղերձը Թեհրանում շատերն ընկալել են որպես Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված պանթուրքիստական գաղափարի դրսևորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG