Մատչելիության հղումներ

Էրդողանի պնդմամբ, Մակրոնը վնաս է հասցնում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին


Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանյուել Մակրոնը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը խափանել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ծրագրերը:

«Թերևս Ֆրանսիան՝ այս դրությամբ ձեռնարկած գործողություններով, դադարեցման կհասցնի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Բացառություն կարվի սոսկ մի քանի համաձայնությունների համար: Դա քաղաքական փորձի պակասի հետևանք է», - նշել է Էրդողանը:

Anadolu Agency լրատվական գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերին, Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս:

Թուրքիայի նախագահի պնդմամբ, Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության ղեկավար, իր դիրքորոշումներով «չի նպաստում խաղաղության կարգավորմանը»:

Էրդողանն ասել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը նոր էջ է բացում Կովկասում, և տարածաշրջանի պատմությունը նոր ուղղությամբ կընթանա»:

«Եթե Հայաստանը միանա այս գործընթացին և դրական քայլեր կատարի՝ թուրք-հայկական հարաբերություններում նոր փուլ կբացվի», - նշել է Թուրքիայի առաջնորդը

XS
SM
MD
LG