Մատչելիության հղումներ

Արա Այվազյանը դեկտեմբերի 16-ին կմեկնի Բրյուսել


Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։

Պատվիրակության կազմում են արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG