Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը ՌԴ ԱԻՆ ներկայացուցչի հետ քննարկել է նաև անօթևան բնակիչներին կացարաններով ապահովելու հարցը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի, քննարկվել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անօթևան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Բորիս Դավիդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG