Մատչելիության հղումներ

Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Ջո Բայդենին և Քամալա Հարիսին


ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը և ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսը, արխիվ
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը և ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսը, արխիվ

Time ամերիկյան հանդեսը հայտարարել է, որ 2020 թվականին «Տարվա մարդ» անվանակարգում անցկացվող ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվել Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Ջո Բայդենը և ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսը: Նրանք հաջորդ տարվա հունվարի 20-ին կստանձնեն իշխանությունը:

«Հազվադեպ է դյուրին լինում «Տարվա մարդու» ընտրությունը, վստահ կարելի է ասել, որ շատ պատմաբաններ 2020 թվականը կհամարեն վճռորոշ տարի բազում ասպարեզներում: Ջո Բայդենը և Քամալա Հարիսը երկու անձեր են, որոնց ընտրությամբ արտահայտվել են այս տարվա հիմնական իրադարձությունները: Բայդենի և Հարիսի առաքելությամբ կորոշվի Ամերիկայի ժողովրդի դերն աշխարհում և ամերիկյան ճակատագրի ապագան», - ասվում է Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալի առաջնորդող հոդվածում:

Time-ի «Տարվա մարդ» տիտղոսին են հավակնել նաև ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին և սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո կազմված «Ռասայական խտրականության դեմ շարժումը»:

Անցյալ տարի Time-ը «Տարվա մարդ» էր հռչակել բնապահպանական շարժման պատանի առաջնորդ Գրետա Թունբերգին Շվեդիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG