Մատչելիության հղումներ

Հայաստանում ձերբակալվել է սահմանն ապօրինի հատած մի ադրբեջանցի


Հայաստանի ԶՈՒ զինծառայողները Տավուշի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստանի ԶՈՒ զինծառայողները Տավուշի մարզում՝ Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է Ադրբեջանին սահմանակցող Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ հայտնված մի ադրբեջանցու ձերբակալության մասին: Ըստ ԱԱԾ-ի, այդ անձն ապօրինի ճանապարհով հատել է սահմանը:

«Ստացված տեղեկությունների շնորհիվ սահմանախախտը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, որով անձին տրվել է կասկածյալի կարգավիճակ», - հայտնել է ԱԱԾ-ն:

Այլ մանրամասներ այս միջադեպի վերաբերյալ դեռ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG