Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը պահպանում է Արցախ առաքելություն ուղարկելու մտադրությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկ, արխիվ

ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ կատարվի: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքները գնահատելու համար առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամանի դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել: «Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան: Մանրամասները դեռ մշակվում են», - ասել է Դյուժարիկը։

«Ինչպես նշեցի, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր տարածաշրջանների մարդասիրական կարիքները։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և այլ ստորաբաժանումների մեր գործընկերները աշխատում են բոլոր ներգրավված կողմերի հետ` մարդասիրական կարիքների անկախ գնահատում կատարելու համար», - շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG