Մատչելիության հղումներ

ԱՊՀ ղեկավարների առաջիկա հավաքը հեռավար է լինելու


ԱՊՀ պետությունների ղեկավարներն Աշխաբադում, 2019թ․
ԱՊՀ պետությունների ղեկավարներն Աշխաբադում, 2019թ․

ԱՊՀ պետությունների ղեկավարների տարեվերջյան գագաթնաժողովը կայանալու է դեկտեմբերի 18-ին՝ հեռավար կարգով, այսօր հաղորդել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ գագաթաժողովի ժամկետների և ձևաչափի մասին որոշումը կայացվել է ԱՊՀ արտգործնախարարների՝ այսօր կայացած տեսակոնֆերանսի ընթացքում։

ԱՊՀ անդամ պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն այսօր կայացած նիստի ընթացքում մի շարք փաստաթղթերի նախագծեր են հավանության արժանացրել, որոնց թվում են ԱՊՀ զարգացման և 2021- 2025 թվականների ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG