Մատչելիության հղումներ

Թաթոյանն այցելել է Հայաստանին փոխանցված երեք քաղաքացիական անձանց


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, տեղեկացնում էՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Պաշտպանի գրասենյակը նաև տեղեկացնում է, որ այցի մանրամասները չեն հրապարակվելու։

Ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ երեկ երեկոյան Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ։ Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով, տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ հայկական կողմին դեռևս անհայտ հանգամանքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG