Մատչելիության հղումներ

ԵՄ ղեկավարները առաջիկա երկու օրերին կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը


ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, արխիվ

Բրյուսելում այսօր մեկնարկել է Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որի օրակարգում մի քանի այլ թեմաների շարքում ընդգրկված է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։

Անկարայի դեմ Միջերկրականի ավազանում ագրեսիվ գործողությունների պատճառով պատժամիջոցներ կիրառելու օգտին են հանդես գալիս Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը։ Նախօրեին, սակայն, Բաքու մեկնելուց առաջ, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ եվրոպական պատժամիջոցների հեռանկարն իրեն չի մտահոգում։

«Մենք պետք է տեսնենք, թե ինչ քայլերի կդիմեն եվրոպացիները։ Այնուհանդերձ․ այն ղեկավարները, որոնք անկեղծ և ազնիվ մոտեցում են որդեգրել, Թուրքիայի դեմ այս գործողություններին հավանություն չեն տալիս», - նշում էր Ռեջեփ Էրդողանը։

XS
SM
MD
LG