Մատչելիության հղումներ

Ռուս սակրավորները և բժիշկները շարունակում են աշխատանքներն Արցախում


Ռուսաստանցի խաղաղապահներն Արցախում, դեկտեմբեր, 2020թ․
Ռուսաստանցի խաղաղապահներն Արցախում, դեկտեմբեր, 2020թ․

Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ականազերծել են ավելի քան 70 հա տարածք և ավելի քան 23 կմ ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտներ, ընդհանուր առմամբ վնասազերծվել է ավելի քան 4,5 հազար պայթուցիկ օբյեկտ, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել ընդհանուր առմամբ 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: Միայն անցած օրվա ընթացքում Ստեփանակերտում տեղակայված շարժական հիվանդանոցում ամբուլատոր և պոլիկլինիկական բուժօգնություն է ցուցաբերվել տեղի 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի:

Ընդունելությունն իրականացվում է թերապևտների, վիրաբույժների և այլ բժշկական մասնագետների կողմից: Տեղի բնակիչների բողոքները սովորաբար կապված են քրոնիկ հիվանդությունների սրացման հետ՝ ներառյալ սրտանոթային և էնդոկրին հիվանդությունները, նաև շատ են ատամնաբույժների օգնության կարիք ունեցողները:

XS
SM
MD
LG