Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը խնդրում է զգուշություն ցուցաբերել սոցցանցերից օգտվելիս


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Ավարտեցինք հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցներին այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ»:

Թաթոյանը խնդրում է ցուցաբերել զգուշություն սոցիալական ցանցերից օգտվելիս, չներքաշվել նման «քննարկումների» մեջ` անկախ նրանից, թե ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG