Երեկ ուշ երեկոյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի, հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։
Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն է։ «Լուսավոր Հայաստանն» էլ հայտարարել է, որ վարչապետի իր թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։