Մատչելիության հղումներ

Ավինյանի փոխանցմամբ, ամբողջ սահմանի վերաբերյալ փաստաթղթեր են պատրաստվում այս տարի տեղի ունենալիք բանակցությունների համար


Իրավական սահման, որպես այդպիսին, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ, այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը նշեց՝ այս պահին ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են պատրաստվում սպասվելիք բանակցությունների համար, որոնք, ըստ փոխվարչապետի, տեղի են ունենալու մոտակա շաբաթների ընթացքում և այդ բանակցությունների արդյունքում են երկու կողմերը արձանագրելու իրավական սահմանը։

«Այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են պատրաստվում գալիք՝ սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ։ Իրավական սահման որպես այդպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ։ Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք որ հիմք են հանդիսանալու այդ բանակցությունենրի համա և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացում տեղի են ունենալու բանակցություններ։ Ուզում եմ հստակեցնել, որ իրավական սահմանը որպես այդպիսին բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը», - ասաց Ավինյանը։

Միևնույն ժամանակ փոխվարչապետն ընդգծեց՝ Հայաստանի սահմանից այս կողմ որևէ տարածք զիջված չէ և զիջված չի կարող լինել։ Իսկ ամբողջ սահմանով ԶՈւ տեղակայումներն, ըստ Ավինյանի, տեղի են ունենալու պայմանավորվածություների և բանակցությունների արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG