Մատչելիության հղումներ

Դատախազությունը, ըստ Արթուր Դավթյանի, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

Հայաստանի դատախազությունը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում և հաստատակամ է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում իր վրա դրված առաքելության անվերապահ իրագործման հարցում։ Այս մասին ասված է դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձում:

«Այսօր մեր հանրապետությունում կատարվող վայրիվերումներն ու գործընթացները, մեր ժողովրդին պատուհասած աղետաբեր պատերազմն իր հետևանքներով ոչ միայն չեն հուսահատեցնելու մեզ այդ դիմադրությունը ջարդելու, կառուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և կոռուպցիայում թաթախված բոլոր հանցավոր տարրերին, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, հասարակական կամ պաշտոնեական դիրքից, արդարադատության առջև կանգնեցնելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցում, այլև մղելու են ավելի վճռական լինել՝ առավել ուժեղ հակակոռուպցիոն պայքարը դիտարկելով որպես մեր պետականության ամրապնդման, երկրում սոցիալական արդարության վերականգնման, պետական ռեսուսրները կենսականորեն և անվտանգային առումով հրատապ և կարևոր ծրագրերի իրականացմանն ուղղորդելու հնարավորությունների ստեղծման միջոց: Այդ նպատակների համար դատախազությունը գործադրելու է օրենքով իրեն վերապահված բոլոր լծակները», - ասել է Արթուր Դավթյանը։

Հայաստանի գլխավոր դատախազը կոչ է արել հասարակությանը հանուն երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ հպարտության վերահաստատման, այսօրվա խորհրդին համահունչ, առավել ակտիվ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, աջակցել կոռուպցիայի կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման գործընթացին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG