Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ կունենա իրանցի պաշտոնակցի, երկրի նախագահի ու խորհրդարանի ղեկավարի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտադիր են քննարկել տարածաշրջանի անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Թեհրանը մի քանի անգամ դատապարտել էր սիրիացի վարձկանների ներգրավումը՝ պահանջելով անհապաղ դուրս բերել նրանց իր սահմանների մերձակա շրջաններից։

XS
SM
MD
LG