Մատչելիության հղումներ

Իրանը կշարունակի աջակցել Սիրիային մինչև «վերջնական հաղթանակ»


Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել «ռազմավարական դաշնակից» Սիրիայի կառավարությանը մինչև քաղաքացիական պատերազմում «վերջնական հաղթանակը»։

Իրանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ռոհանին այդ մասին ասել է դեկտեմբերի 8-ին Թեհրանում ընդունելով Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ֆեյսալ Միքդադին։ Սա Միքդադի առաջին արտասահմանյան այցն է։ Նա արտաքին գերատեսչության ղեկավար է նշանակվել անցած ամսվա վերջին։

Իրանը Ռուսաստանի հետ միասին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ծայրահեղ կարևոր ռազմական աջակցություն է ցուցաբերում երկրի ներքին հակամարտության ընթացքում։ Սիրիայում 2011-ից բռնկված հակամարտության ընթացքում մոտավորապես 400 հազար մարդ է զոհվել, միլիոնավոր փախստականներ տեղահանվել են մշտական բնակության վայրերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG