Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաների հետևանքով Երևանի մետրոպոլիտենն այս պահին փակ է


Արխիվային լուսանկլար
Արխիվային լուսանկլար

Այս պահին մետրոպոլիտենը փակ է, տեղեկացնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա», - ասված է հայտարարությունում։

Ցուցարարները մինչև այսօր ժամը12։00-ը հեռանալու վերջնաժամկետ էին տվել Փաշինյանին։ Վերջինս չհեռացավ, ընդդիմադիրներն էլ դիմեցին բողոքի գործողությունների․ «Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով՝ ընդդիմադիրներն անցնում են Երևանի փողոցներով, պարբերաբար փակում խաչմերուկներն՝ այդ կերպ խցանումներ առաջացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG