Մատչելիության հղումներ

2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության փնջային խաղերում Հայաստանն ընդգրկվել է J խմբում


Կատար - Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության լոգոյով գնդակը՝ Դոհայի արդիական տեխնոլոգիաներով կառուցված մարզադաշտի ֆոնին, արխիվ
Կատար - Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության լոգոյով գնդակը՝ Դոհայի արդիական տեխնոլոգիաներով կառուցված մարզադաշտի ֆոնին, արխիվ

Հայաստանի մրցակիցները կլինեն Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Լիխտենշտեյնը։

Ցյուրիխում, FIFA-ի կենտրոնակայանում երեկ կայացել է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության փնջային խմբերը որոշելու վիճակահանությունը։

Եվրոպական բոլոր ուժեղ հավաքականները, շնորհիվ վիճակահանության նոր ձևի, խմբային փուլում միմյանց չեն հանդիպի։

Հայաստանն ընդգրկվել է J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Լիխտենշտեյնը։

2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու է Կատարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG