Մատչելիության հղումներ

Լլոյդ Օսթինը հավանական է դառնա Պենտագոնի առաջին սևամորթ ղեկավարը


ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտպանության նախարարի թեկնածու է առաջադրելու պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինին: Այս մասին «Ռոյթերս»-ին ասել է որոշմանը ծանոթ պաշտոնյա։ Լուրը պաշտոնապես հաստատվելու դեպքում Լլոյդ Օսթինը կարող է դառնալ Պենտագոնի առաջին սևամորթ ղեկավարը։

Բարաք Օբամայի նախագահության օրոք նա վերահսկել է Մերձավոր Արևելքի ուժերը, որպես ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար։ Իրաքում նա ամերիկյան զորքերի վերջին հրամանատարն էր։ 41 տարվա զինվորական ծառայությունից հետո Օսթինը պաշտոնաթող է եղել 2016 թվականին։

Պենտագոնի ղեկավար նշանակվող զինվորականները, ըստ օրենսդրության, պետք է առնվազն յոթ տարի առաջ հեռացած լինեն զինվորական ծառայությունից, ավելի կարճ ժամկետի դեպքում անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հատուկ թույլտվությունը։ Նման նախադեպ եղել է Դոնալդ Թրամփի վարչակազմում, երբ Պենտագոնի ղեկավար էր նշանակվել գեներալ Ջեյմս Մաթիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG