Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա


Հայաստանի արտաքին գործերին նախարար Արա Այվազյանը, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ:

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում կայացել են աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Արա Այվազյանի բանակցությունները ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG