Մատչելիության հղումներ

Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ընտրություններում հաղթում են Մադուրոյի աջակիցները


Վենեսուելա - Ընտրողները Կարակասի ընտրատեղամասերից մեկի մոտ, 6-ը դեկտեմբերի, 2020թ․
Վենեսուելա - Ընտրողները Կարակասի ընտրատեղամասերից մեկի մոտ, 6-ը դեկտեմբերի, 2020թ․

Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ընտրություններում պատգամավորական մանդատների մեծամասնությունը բաժին է հասել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցող թեկնածուներին: Այս մասին են վկայում կիրակի օրը տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքները։

Երկրի հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել են Ազգային ասամբլեայի ընտրություններում ընտրությունները։

Ազգային ասամբլեան վերջին պետական ինստիտուտն էր, որը իշխող սոցիալիստների վերահսկողության տակ էր։ Այժմ այն կրկին անցնում է Մադուրոյի դաշնակիցների ձեռքը՝ չնայած երկրի տնտեսության փլուզմանը, ամերիկյան պատժամիջոցներին, նավթի արտահանման խոչընդոտներին։

Ներքաղաքական անկայունության և տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին երկիրը լքել է շուրջ 5 միլիոն մարդ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում Վենեսուելայի ուժայինների հատուկ գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 7 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG