Ռումինիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ առաջատարը ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որը ստացել է քվեների 29,8 տոկոսը։
Վարչապետ Լուդովիկ Օրբանի գլխավորած իշխող եվրոպամետ ուժը՝ Ազգային-լիբերալ կուսակցությունը ստացել է 25,11 տոկոս:
Բացի այդ, խորհրդարան է անցնում «Ռումիանիայի փրկության միություն» դաշինքը, որին աջակցություն է հայտնել ընտրողների 14,5 տոկոսը, 8.7 տոկոս էլ հավաքել է «Հանուն ռումինների միասնականության ալյանս» աջակողմյան ուժը։
Ըստ նախնական տվյալների՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 31,84 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է Նիկոլայ Չաուշեսկուի սոցիալիստական ռեժիմի տապալումից ի վեր: