Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։
Նախարարը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր են փոխանակվել օրակարգային մի շարք հարցերի շուրջ: