Մատչելիության հղումներ

ԱԺ-ում մեկնարկել են ԼՀԿ-ի նախաձեռնած՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցով լսումները


Ազգային ժողովում մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները։

Լսումների օրակարգում ԼՀԿ-ի ներկայացրած
«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումն է:

Նիստի մեկնարկին ներկաները, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկով, մեկ լորպե լռությամբ հարգեցին 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի և արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը։

Անցնելով օրակարգին՝ Մարուքյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը գտնվում է ճգնաժամի մեջ, իսկ մինչ այդ, ըստ ԼՀԿ ղեկավարի, Հայաստանն առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ն, որպես խորհրդարանական ուժ, այս պլատֆորմն է առաջարկում ՝ բաց պլատֆորմ՝ խոսելու, գաղափարներ ներկայացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG