Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Արցախ


Արցախ - Փախստականները վերադառնում են Ստեփանակերտ, դեկտեմբեր, 2020թ․

Կիրակի օրը 859 մարդ է վերադարձել Ստեփանակերտ` ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բուժաշխատողները բազմաֆունկցիոնալ թիմեր են ստեղծել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: «Տեղի բնակիչների բժիշկներին դիմելը, որպես կանոն, կապված է տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ», - ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Բժիշկների խմբերում ընդգրկված են տարբեր մասնագետներ, ինչպես նաև հոգեբաններ, ովքեր օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերում և մարզերում:

Հիշեցնենք, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG