Մատչելիության հղումներ

Ռուստամ Մուրադովն Ադրբեջանում հանդիպել է որոշ հայ ռազմագերիների հետ, հայտնում է Արցախի նախագահը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր կրկին հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Արայիկ Հարությունի տեղեկացմամբ. գեներալ Մուրադովը անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել հայկական կողմին:

Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, «քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG