Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը, այդ թվում՝ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Առաջիկա երկուշաբթի էլ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը կմեկնի Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման։ Սա կլինի նորանշանակ նախարարի առաջին արտասահմանյան այցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG