Մատչելիության հղումներ

Ըստ РИА Новости-ի, ԼՂ իշխանություններն ու Ռուսաստանը քննարկում են օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը


Ստեփանակերտի օդանավակայանը, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու Ռուսաստանը քննարկում են օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցը, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Ղարաբաղի կառավարության իր աղբյուրներին:

«Այժմ երկու կողմը` թե՛ մերը, թե՛ ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», - ասել է ԼՂ ներկայացուցիչը, հավելելով` առաջին չվերթը կարող է տեղի ունենալ արդեն այս ամսվա ընթացքում, ընդ որում, դեպի Ստեփանակերտ չվերթներ կիրականացվեն ոչ միայն Մոսկվայից, այլև` Ռուսաստանի այլ շրջաններից:

РИА Новости-ն հաղորդում է, որ ավելի վաղ այդ մասին հայտնել է Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, արձանագրելով, որ օդային հաղորդակցության վերականգնումը մեծապես կնպաստի պատերազմից տուժած տարածաշրջանի տնտեսական վերականգմանը:

Ստեփանակերտի օդակայանը ամբողջովին վերականգնվել էր դեռ 2012-ին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել առաջին չվերթի ուղևորը: Օդանավակայանը, սակայն, այդպես էլ չէր գործարկվել` Բաքվի սպառնալիքների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG