Մատչելիության հղումներ

Ըստ Հեյկո Մաասի, անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում


Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, արխիվ

Անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովում։

«Մենք նախկինի նման կարծում ենք, և փոխանցել ենք այս ուղերձը նաև Մոսկվային, որ անհրաժեշտ է օգտագործել Մինսկի խումբը՝ այս հակամարտության տևական կարգավորումը գտնելու համար։ Երկօրյա գագաթնաժողովի ընթացքում բոլորն են հայտարարել ԵԱՀԿ դերը բարձրացնելու պատրաստակամության մասին», - հավելել է Մաասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG