Ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7-14-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից Կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը՝ պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը: