Մատչելիության հղումներ

Բորելն ահազանգում է՝ Ռուսաստանը և Թուրքիան Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում դուրս են մղում ԵՄ-ին կարգավորման գործընթացից


 Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում դուրս են մղում ԵՄ-ին կարգավորման գործընթացից: Այս մասին երեկ նա գրառում է արել իր բլոգում:

«Այն հակամարտություններում, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք դիտարկում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանայացման» ձև [կապված Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի հետ], ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը:

Բորելը պնդել է, որ Եվրամիությունը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են Միության շահերը: «Ուստի մենք պետք է լրացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվ լինենք այնտեղ, որտեղ վտանգված են մեր շահերը», - ընդգծել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG