Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը


Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստեն, հունվար, 2020թ․
Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստեն, հունվար, 2020թ․

Դեկտեմբերի 2-ին Ֆրանսիայում՝ Լուար-Է-Շեր շրջանում գտնվող առանձնատանը, մահացել է երկրի նախկին նախագահ 94-ամյա Վալերի Ժիսկար դ՛Էստենը: Մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսին հաջորդած բարդությունները:

Վալերի Ժիսկար դ՛Էստենը Ֆրանսիան ղեկավարել է 1974-ից մինչև 1981 թվականը: Նա սերտ հարաբերություններ է հաստատել Արևմտյան Գերմանիայի կանցլեր Հելմութ Շմիդտի հետ, ինչը քաղաքական նոր իրավիճակ է ստեղծել ամբողջ Եվրոպայում: Դ՛Էստենը և Շմիդտը միասին են աշխատել համաեվրոպական տարադրամը՝ եվրոն, և Եվրոպական դրամավարկային միացյալ համակարգը ստեղծելու գաղափարի վրա:

1981 թվականին դ՛Էստենն ընտրություններում պարտվել է Ֆրանսուա Միտերանին, 1989-1993 թվականներին աշխատել է որպես Եվրախորհրդարանի պատգամավոր, 1994-ին Ֆրանսիայում պարտվելով խորհրդարանական ընտրություններում՝ վերջնականապես հեռացել է քաղաքական ասպարեզից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG