Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ պետք է շարունակել, ընդգծում է ԵԱՀԿ գործող նախագահը


ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռամա, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման Վիեննայում հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Այդ մասին Էդի Ռաման ասել է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստի բացման խոսքում:

Առաջին անգամ կազմակերպության պատմության ընթացքում նիստը տեղի է ունենում տեսակապի միջոցով, ինչը պայմանավորված է նոր կորոնավիրուսի համավարակով:

«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, հիմա եկել է ստանձնած համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն: Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG