Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ռուսաստանցի խաղաղապահների հրամանատարի հետ


Զաքիր Հասանովի և Ռուստամ Մուրադովի հանդիպումը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործմանն առնչվող հարցեր», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած մամլո հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG