Մատչելիության հղումներ

Փոխհատուցում կտրամադրվի պատերազմի ընթացքում Սյունիքում և Գեղարքունիքում վնասված մոտ 75 միավոր անշարժ գույքի համար


Ադրբեջանական կողմի ԱԹՍ-ի հարվածից Գեղարքունիքի մարզում վնասված դպրոցի շենքը
Ադրբեջանական կողմի ԱԹՍ-ի հարվածից Գեղարքունիքի մարզում վնասված դպրոցի շենքը

Կառավարությունն այսօր որոշեց փոխհատուցում տրամադրել պատերազմի ընթացքում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում վնասված մոտ 75 միավոր անշարժ գույքի համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելը նշեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի կողմից մարզպետարանների միջոցով ներկայացվել են ավերածություների և փոխհատուցման չափերը։

«Միայն1 դեպքի մասով ունենք ամբողջական վնասված տուն, որտեղ հնարավոր չէ հետագա բնակությունն այդ վայրում։ Այդ մասով լրացուցիչ քննարկում է իրականացվում՝ կոնկրետ այդ ընտանիքին առանձին կացարանով ապահովելու մասով» - ասաց նախարարը։

Անդրադառնալով վնասված շարժական գույքի փոխհատուցման խնդրին՝ Առաքելյանը նշեց, որ այդ մասով լրացուցիչ միջոցառում կներկայացվի կառավարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG