Մատչելիության հղումներ

Խորեն Բայրամյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ


Խորեն Բայրամյան, արխիվ

«Ռոստով» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչը նոյեմբերին ճանաչվել է «Խիմկի» ակումբից Իգոր Չերևչենկոն:

28-ամյա Բայրամյանը նոյեմբերին երկու հանդիպումներում երեք անգամ գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:

«Ռոստով»-ը Պրեմիեր լիգայում այս տարի անցկացրել է 16 հանդիպում, վաստակել է 29 միավոր և այսօրվա դրությամբ զբաղեցնում է չորրորդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG