Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան դարձավ COVID-19-ի դեմ BioNTech-ի և Pfizer-ի պատվաստանյութը գրանցած առաջին պետությունը


Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը գրանցել է BioNTech և Pfizer ընկերությունների մշակած պատվաստանյութը նոր կորոնավիրուսի դեմ, որն արդեն մոտ 1,5 միլիոն մարդու կյանք է խլել ողջ աշխարհում։

Պաշտոնական Լոնդոնն այսօր հայտարարել է, թե ձեռք է բերել 40 միլիոն դեղաչափ, որը կբավականացնի 20 միլիոն մարդու պատվաստման համար․ «Գործընթացը կսկսվի հաջորդ շաբաթվա սկզբից», - հայտարարել է երկրի առողջապահության նախարարը։

Pfizer-ի ներկայացուցիչը պատմական է որակել Մեծ Բրիտանիայի որոշումը։

Ավելի վաղ պատվաստանյութի հեղինակները հայտարարել էին, թե կլինիկական փորձարկումների արդյունքում ապացուցվել է, որ այն շուրջ 95 տոկոսով կանխարգելում է վարակի տարածումը։ Պատվաստանյութը ստեղծվել է ռեկորդային արագությամբ՝ 10 ամսում, այն դեպքում, երբ մինչ այդ ողջ գործընթացի՝ նյութի մշակման, փորձարկումների ու գրանցման համար առնվազն 10 տարի էր պահանջվում։

XS
SM
MD
LG