Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 27-ը Ադրբեջանում այսուհետ կնշվի որպես Հիշատակի օր, նոյեմբերի 10-ը՝ Հաղթանակի օր


Ադրբեջանում տոնում են Լաչինի շրջանի վերադարձն իրենց զինված ուժերի վերահսկողության տակ, 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ այսուհետ երկրում սեպտեմբերի 27-ը կնշվի որպես Հիշատակի օր․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը այդ օրն էր սկսվել, սակայն պաշտոնական Բաքուն մինչ օրս չի հրապարակել՝ սեփական բանակը քանի զինվոր է կորցրել։

Ալիևի մեկ այլ հրամանագրով՝ ամեն տարի նոյեմբերի 10-ը Ադրբեջանում կնշվի որպես Հաղթանակի օր․ հենց այդ օրվանից Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց, Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշին ու ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը, Ղարաբաղում էլ տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG