Մատչելիության հղումներ

Առնվազն 5 զոհ, 15 վիրավոր՝ Գերմանիայի Տրիր քաղաքում հետիոտներին վրաերթի ենթարկելու հետևանքով


Գերմանիա - Դեպքի վայրում, Տրիր, 1-ը դեկտեմբերի, 2020թ․
Գերմանիա - Դեպքի վայրում, Տրիր, 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Գերմանիայի Տրիր քաղաքում հետիոտներին վրաերթի ենթարկելու հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա: Եվս15 մարդ վնասվածքներ է ստացել, ոմանք գտնվում են ծանր վիճակում:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հենց կենտրոնում: Դատախազի խոսքով ՝ 51-ամյա վարորդը, ով տեղի բնակիչ է, միտումնավոր զիգզագներով է վարել մեքենան՝ հնարավորինս շատ մարդկանց վրաերթի ենթարկելու համար: Ականատեսների վկայությամբ՝ ոմանք բառացիորեն օդ են նետվել:

Դատախազ Պիտեր Ֆրիցենն ասել է․ - «Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ հարձակվողը դիտավորյալ է գործել քաղաքի կենտրոնում հարձակման ժամանակ՝ օգտագործելով մեքենան որպես զենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG