Մատչելիության հղումներ

«Տելեկոմ Արմենիա»-ն ամբողջովին հայկական ընկերություն է


«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը որևէ բաժնեմասով կամ գրավի իրավունքով կապված չէ արտասահմանյան իրավաբանական անձի կամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձի հետ, իր բաժնետերերով և ղեկավար կազմով ամբողջապես հայկական ընկերություն է: Այս մասին ընկերությունը հայտարարել է՝ արձագանքելով սոցիալական կայքերում տարածված տեղեկատվությանը, որտեղ խոսվում է «Արմենթել» ընկերության վաճառքի մասին:

«Հայտնում ենք, որ ԹԻՄ ՍՊ ընկերությունը հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, իսկ ԹԻՄ ՍՊ ընկերության սեփականատերերն են ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG