Մատչելիության հղումներ

Գեղամ Մանուկյանը և մյուսները դադարեցրին հացադուլը՝ Վեհափառի հորդորով


ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարում, 24-ը նոյեմբերի, 2020թ․
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հացադուլ է հայտարարում, 24-ը նոյեմբերի, 2020թ․

ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը և մյուսները դադարեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլը Կառավարության շենքի մոտ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հորդորով։

«Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ», - Ֆեյսբուքում գրել է Մանուկյանը։

«Նիկոլը պետք է անհապաղ հեռանա», - պնդում է դաշնակցական գործիչը՝ խոստանալով այսօր երեկոյան մանրամասներ ներկայացնել։

XS
SM
MD
LG