Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները


Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյաը երեկ ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Որպես առաջնահերթություն, առանձնացվել է գերիների վերադարձման, անհայտ կորածներին հայտնաբերման և զոհվածների դիերի փոխանակման հարցը, նշված ուղղություններով ԿԽՄԿ, Ռուսաստանի ՊՆ և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ իրականացվող ինտենսիվ աշխատանքները:

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ կատարվում է ռազմական գործողությունների վերլուծություն և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի, մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները:

Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն համագործակցության նոր՝ կողմերի առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող ոլորտներ և ուղղություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG